«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Առանց ընդդիմադիրների վիճահարույց օրենքն անցավ

Առանց ընդդիմադիրների վիճահարույց օրենքն անցավ
31.03.2020 | 19:35

Ամեն գնով ԱԺ մեծամասնությունը մտադրվել էր այսօր հայտնի նախագիծը՝ հեռախոսով քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անցկացնել։ Նախագծի երկրորդ ընթերցումը տապալելուց հետո նրանք անմիջապես ձեռնամուխ եղան արտահերթ նիստի գումարմանը։ Այնքան հապճեպ այդ ամենը կազմակերպվեց, որ ընդդիմադիրներին նիստին հրավիրել էին մեկնարկից հետո։ Վերջիններս բոյկոտեցին, չնայած արդեն հայտնել էին, որ դրան դեմ են։

Նախ եթե հնարավոր էր իմքայլականներին «բերման ենթարկել» ու անցկացնել օրենքը, ինչու՞ իրենց պատգամավորներին աշխատանքի ճիշտ ժամին չեն կանչել, ինչու՞ նրանք աշխատանքի չեն հաճախել։ Սա վկայում է «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպ աշխատանքի մասին, երբ սեփական կառավարության նախագիծը տապալում են, հետո ոտք ու ձեռք են ընկնում, որպեսզի մարդ հավաքեն ու հրահանգված օրենքը կյանքի կոչեն։


Սակայն այս հրատապության մեջ նրանք մոռացել են, որ բացի իրենցից խորհրդարանում կան նաև այլ ուժեր, մասնավորապես ընդդիմադիրներ։ Ու երբ վերջիններս այս անլուրջ վերաբերմունքը քննադատում են, իմքայլականներն անցնում են «հարձակման»։ Այս պարագայում են ասում, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ